Նիկոլ, դու բոլորիս 18 թվից խաբում ես. տարեց կնոջը չթողեցին մոտենալ Փաշինյանին
Ավանում տարեց կնոջը թույլ չտվեցին մոտենալու ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։
«Նիկոլ, ես չեմ եկել քեզ հետ հանդիպման, եկել եմ քեզ դատապարտելու, որովհետեւ դու 18 թվից բոլորիս խաբում ես։ 18 թվին ասիր՝ մերժիր Սերժին, բայց դու տարար մեզ ցեղասպանության»,– տարեց կինը դիմեց Փաշինյանին։
Փաշինյանը որեւէ կերպ չարձագանքեց կնոջը ու շարունակեց լուսանկարվել երեխաների հետ։ ՔՊ–ի աջակիցներից մեկն անգամ վիրավորեց տարեց կնոջը։


