Սևանում մшհացած 22-ամյա Մարիաննան է, ամուսնու ՝ 21-ամյա Հայկի հետ (տեսանյութ)
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեքենայում միջադեպ է եղել ամուսինների միջև, և նախնական տեղեկություններով մահացած կնոջ ամուսինը պատմել է, որ վիճաբանությունից հետո կինը ասել է, թե մեքենան կբացի և իրենց ցած կնետի, որից հետո գնացել է այդ քայլին։
Քրեական և համայնքային ոստիկանները «Mercedes G» («Յաշիկ») ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի՝ արնանման հետքերով։ Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները, Սևանի ոստիկանության բաժնի ծառայողներն ու ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Մարիաննա Բ.-ն է, իսկ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ղ.-ն։

