Ամերիկաց գիտնականները պարզել են, թե որն է ամենավտանգավոր ծխախոտը
Ամերիկացի գիտնականները եզրակացրել են, որ առանց ֆիլտրի ծխախոտի օգտագործումը առողջության համար ամենավտանգավոր տեսակներից է։ Այս մասին, ըստ Gazeta.ru-ի, հայտնել է MedicalXpress-ը։
Աղբյուրի համաձայն՝ մասնագետները ուսումնասիրել են 55–74 տարեկան շուրջ 14 հազար մարդու տվյալներ՝ վերլուծելով նրանց օգտագործած ծխախոտի քանակն ու տեսակը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ առանց ֆիլտրի ծխախոտը կրկնապատկում է թոքի քաղցկեղից մահանալու վտանգը և շուրջ 30 տոկոսով մեծացնում ընդհանուր մահացության հավանականությունը։
Միաժամանակ գիտնականները նշել են, որ ֆիլտրով ծխախոտը նույնպես հաճախ կարող է հանգեցնել թոքի քաղցկեղի։ Բացառություն չեն կազմում նաև «թեթև», «գերթեթև» կամ մենթոլային ծխախոտները։
Հետազոտության հեղինակ Նինա Թոմասի-ի խոսքով՝ դեռևս հստակ պարզ չէ, թե ինչու է առանց ֆիլտրի ծխախոտն առավել մահացու համարվում։ Նրա կարծիքով՝ պատճառը կարող է լինել վնասակար նյութերի ավելի բարձր խտությունը։
Փորձագետները ևս մեկ անգամ հիշեցրել են, որ ծխելը թոքի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկն է։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ MediaTime.am-ը։


