ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ռուսական կողմը Հայաստանից պաշտոնական ծանուցում է ստացել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28–29-ը Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին։
Նրա խոսքով՝ հայկական պատվիրակությունը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ռուսական աղբյուրների համաձայն՝ Փաշինյանն ավելի վաղ նշել էր, որ Աստանա չի մեկնի ներքաղաքական զբաղվածության և նախընտրական գործընթացների պատճառով։


