ՀՐԱՏԱՊ
Հայաստանում կսահմանվի ծնողական ժամ
Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Երևան Սիթի» սուպերմարկետում
«Հրապարակ». Ռուսաստանում լուրջ են տրամադրված
21 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Հայաստանում կսահմանվի ծնողական ժամ
21.05.2026
Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Երևան Սիթի» սուպերմարկետում
21.05.2026
«Հրապարակ». Ռուսաստանում լուրջ են տրամադրված
21.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
ԿարևորՀայաստանՀասարակություն

Հայաստանում կսահմանվի ծնողական ժամ

21.05.2026 One Min Read
3 0
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և այն համարել անհետաձգելի։ Նախագծի նպատակն է ապահովել աշխատողների աշխատանքի և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղումը։ Նախագիծը նախատեսում է սահմանել «ծնողական ժամ» եզրույթը։ Փոփոխությունները միտված են բարձրացնելու աշխատողների սոցիալական պաշտպանությունը և աշխատանքի արդյունավետությունը։ Մինչև տասներկու տարեկան, ինչպես նաև հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող մինչև տասնութ տարեկան երեխաները պահանջում են ծնողի առավել ակտիվ և շարունակական խնամք, ուշադրություն և ներգրավվածություն։

Աշխատանքային պարտականությունների և ծնողական պատասխանատվության համադրումը հաճախ առաջացնում է օբյեկտիվ դժվարություններ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես երեխայի զարգացման, այնպես էլ աշխատողի արդյունավետության վրա։ Ծնողական ժամի տրամադրումը հնարավորություն է տալիս աշխատող ծնողներին առավել ճկուն կերպով կազմակերպել իրենց աշխատանքային և ընտանեկան պարտականությունները՝ ապահովելով երեխայի խնամքի, կրթության և առողջության նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն։ Միաժամանակ, այն նպաստում է աշխատավայրում սթրեսի նվազեցմանը, աշխատողների սոցիալական պաշտպանվածության բարձրացմանը և աշխատանքային արդյունավետության պահպանմանը։

Տարբերակված մոտեցումը (կախված երեխաների թվից և երեխայի հաշմանդամություն ունենալու հանգամանքից) բխում է սոցիալական արդարության սկզբունքից, քանի որ բազմազավակ ընտանիքները և հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեցող ծնողները բախվում են առավել մեծ խնամքի բեռի։ Հետևաբար, նրանց համար նախատեսված առավել երկար ծնողական ժամը համաչափ և հիմնավորված աջակցություն է։ Ծնողական ժամի ներառումը աշխատաժամանակում և դրա ընթացքում աշխատավարձի պահպանությունը երաշխավորում է, որ աշխատողը չի կրի ֆինանսական կորուստ՝ իր ծնողական պարտականությունները կատարելու պատճառով, ինչը համապատասխանում է սոցիալական պետության սկզբունքներին և աշխատանքի իրավունքի հիմնարար երաշխիքներին։

Ըստ հիմնավորման՝ առաջարկվող դրույթները նպաստում են ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանը, երեխաների բարեկեցության բարձրացմանը և աշխատողների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։

Իրավաբան.net

Share Article

Previous Post

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Երևան Սիթի» սուպերմարկետում

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am