ՀՐԱՏԱՊ
Գազի գնի բարձրացում է սպասվում
Ռուսաստանը սահմանափակում է…
36-ամյա կինը երկու երեխաների հետ նետվել է բնակելի շենքի 9-րդ հարկից
21 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Գազի գնի բարձրացում է սպասվում
21.05.2026
Ռուսաստանը սահմանափակում է…
21.05.2026
36-ամյա կինը երկու երեխաների հետ նետվել է բնակելի շենքի 9-րդ հարկից
21.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Գազի գնի բարձրացում է սպասվում

21.05.2026 2 Min Read
5 0

Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարական շրջանակներին մոտ կանգնած բացառիկ աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն «Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկություն է ստացել այն մասին, որ առաջիկայում գազի գինը վերանայվելու է։Մեր տեղեկություններով՝ խոսքը ոչ թե գնի նվազեցման, այլ թանկացման հնարավոր սցենարի մասին է։ Այսինքն՝ առաջիկայում Հայաստանի ներքին օրակարգում կարող է կրկին հայտնվել գազի սակագնի բարձրացման հարցը, ինչը, բնականաբար, շղթայական ազդեցություն կունենա թե՛ շարքային սպառողների, թե՛ տնտեսվարողների և թե՛ ընդհանուր գնաճային միջավայրի վրա։Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինի հետ շուրջ 200 անգամ խոսել է, սակայն, ինչպես երևում է, այդ շփումները գազի գնի մասով իրավիճակ չեն փոխում։

Ավելին՝ անգամ երեկ Լոռի կատարած այցի ժամանակ Փաշինյանը բավական ընդգծված ձևակերպումներով անդրադարձավ Ռուսաստանի Դաշնությանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ն գերտերություն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է ակնածանքով վերաբերվի գերտերության հետ հարաբերություններին։ Նա նաև շեշտել է, որ ինքն այդ հարաբերություններին ակնածանքով է վերաբերվում և չի սրում իրավիճակը։

Սակայն, դատելով «Ժողովուրդ» օրաթերթի ստացած տեղեկություններից, անգամ այդ «ակնածալից» քաղաքականությունը չի երաշխավորում, որ գազի գնի հարցում Երևանը կկարողանա խուսափել նոր թանկացումից։ Առաջիկայում գազի սակագնի բարձրացման հայտը կստանա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Մեզ տեղեկություններ հասան, որ «Գազպրոմ Արմենիան» ՌԴ-ից ստացել է նման գործընթաց սկսելու հանձնարարություն։

Կառավարությունում, ըստ մեր աղբյուրների, արդեն հասկանում են, որ թեման զգայուն է և կարող է լուրջ սոցիալական դժգոհություն առաջացնել։ Հատկապես այն պայմաններում, երբ իշխանությունը պարբերաբար խոսում է տնտեսական աճից, քաղաքացիների կյանքի որակի բարելավումից և սոցիալական կայունությունից, գազի հնարավոր թանկացումը կարող է դառնալ հերթական հարվածը հասարակության գրպանին։Այս պահին պաշտոնական մակարդակով գազի սակագնի վերանայման մասին չի հայտարարվել։ «Ժողովուրդ» օրաթերթը կփորձի նաև պաշտոնական մեկնաբանություն ստանալ թե՛ կառավարությունից, թե՛ «Գազպրոմ Արմենիա»-ից՝ պարզելու, թե ինչ փուլում են քննարկումները և երբ կարող է հարցը տեղափոխվել հրապարակային դաշտ։ Առայժմ մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել»։

Share Article

Previous Post

Ռուսաստանը սահմանափակում է…

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am