Ինչպես ազատվել եղունգների սնկից
Եղունգների շերտատում, ճաքեր և մատների արանքում քոր։ Այս ամենը նշան է, որ եղունգների սնկային ինֆեկցիա ունեք: Վիճակագրությունը ցույց է տվել, որ աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մարդ տառապում է այս խնդրից: Իմունիտետի թուլացում, նեղ կոշիկներ, չափից շատ քրտնարտադրություն, ավելորդ քաշ. Այս ամենը նպաստում է ինֆեկցիայի առաջացմանը:
MediaTime.am-ը ներկայացնում է եղունգների սնկային ինֆեկցիայի դեմ արդյունավետ միջոցներներ։
1. Խնձորի քացախը խառնեք տաք ջրի հետ՝ 1:3 հարաբերությամբ, խառնուրդը լցրեք տարայի մեջ, ոտքերն իջեցրեք խառնուրդի մեջ: Պահեք 20 րոպե, ապա չորացրեք: Տարայի մեջ կրկին 2լ ջուր լցրեք և այս ջրի մեջ 2ճ/գ սոդա խառնեք: Ոտքերն իջեցրեք այս ջրի մեջ, թողեք մնա 15 րոպե, ապա լավ չորացրեք և կտրեք եղունգները:
2. Սոխը մանրեցնել հետո բամբակի օգնությամբ սոխը և ստացված հեղուկը քսել սնկային եղունգի վրա, թողնել 30 րոպեով: Հետո լվանալ և չորացնել:
3. Վերցնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ և ավելացնել երկու կաթիլ օրեգանոյի յուղ: Պատրաստի հեղուկը քսել եղուգներին:


