ՀՐԱՏԱՊ
Անսպասելի ֆինանսական հնարավորություններ ամռանը․ կենդանակերպի 3 բախտավոր նշանները
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է
Ինչպես ազատվել եղունգների սնկից
20 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Անսպասելի ֆինանսական հնարավորություններ ամռանը․ կենդանակերպի 3 բախտավոր նշանները
20.05.2026
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է
20.05.2026
Ինչպես ազատվել եղունգների սնկից
20.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Լրահոս

Ողբերգшկան դեպք՝ Սևանում

20.05.2026 2 Min Read
61 0

Մայիսի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի ոչ օպերատիվ աշխատանքի պատճառով հերթական սպանությունն է տեղի ունեցել Սևան քաղաքում, որը հնարավոր էր կանխել, եթե տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությանբ, տեղում չդոփեին։

Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ դանակի մի քանի հարվածներ ստանալու հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Հովհաննես Պողոսյանը։Հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանները՝ վարչության պետի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները քրեական ոստիկաններին, ապա հիվանդանոց ժամանած ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ով ցավոք ժամեր անց գիտակցության չգալով մահանում է, Գեղարքունիքի քրեական ոստիկանները պարզում են, որ նրան դանակի մոտ 6 հարված է հասցրել Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա տղան, ում քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են։

 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացողը հարգված ընտանիքի տղա էր, իրենց ողջ ընտանիքը Սևանում բնութագրվում է դրական, իսկ նրան կյանքից զրկողը Սևանում հայտնի մսավաճառ Արթուրի տղան է, ով հոգեկան խնդիրներ է ունեցել և նախկինում եղել է ոստիկանության տեսադաշտում, նույնիսկ մեկ այլ գործով տարիներ առաջ նրան տեղափոխել էին ոստիկանության Սևանի բաժին, ու այս ցավալի դեպքը տեղի չէր ունենա, եթե Սևանի ոստիկանները՝ բաժնի պետ Վ․ Սահակյանի գլխավորությամբ, իրոք աշխատեին և տեղում լինեին. «Այնպես որ մենք այս դեպքում գտնում ենք, որ երիտասարդի սպանության մեջ մեղքի իրենց բաժինն ունեն նաև Սևանի ոստիկանները, և սա որերորդ դեպքն է, որ Սևանում սպանություններ են տեղի ունենում, այդ թվում ռազբորկաներ, բնակարանի ու անձնական ունեցվածքի գողություններ, իսկ ոստիկաններն իրենց պետի գլխավորությամբ «ուղտի ականջում քնած են»»։

Share Article

Previous Post

ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակմանը

Next Post

Կենդանակերպի 4 նշաններ մայիսի վերջին մեծ հաջողություն կունենան

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am