Այսօր՝ հունվարի 6-ին, ժամը 06:20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բնակարաններից մեկում: Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, 2-րդ հարկում հայտնաբերվել է 2 դ-ի:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ մահացածները մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ դուստրը՝ Լիլիթ Հովսեփյանը, ով ռեկորդակիր է ճանաչվել 7 դհոլի վրա միաժամանակ նվագելու համար։ Նա ուներ իր «Լիլիթ Հովսեփյան սաներ» կենտրոնը, որտեղ դասավանդում էր դհոլի, դուդուկի, կլառնետի, սաքսաֆոնի խմբակներում։
Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ հունվարի 6-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատյան փողոցի 90 շենքում կրակ և ծուխ է նկատվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, կրակի դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, որից հետո երկրորդ հարկի աստիճանների մոտ, ապա ննջասենյակում՝ մահճակալի կողքին հայտնաբերել են ծխահարված դ-իեր։
Մահացածները մայր ու դուստր են։