ՀՐԱՏԱՊ
«Մասկա օպերացիա» և ահшբեկիչներ». ինչ հրահանգ են ստացել իրավապահները
Ո՞ր հիվանդությունների դեպքում քաղաքացին չի ծառայի
Բժիշկները գրեթե 24-ժամյա ռեժիմով պայքարել ու փրկել են արտաշատցի 6-ամյա աղջնակի կյանքը
20 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
«Մասկա օպերացիա» և ահшբեկիչներ». ինչ հրահանգ են ստացել իրավապահները
20.05.2026
Ո՞ր հիվանդությունների դեպքում քաղաքացին չի ծառայի
20.05.2026
Բժիշկները գրեթե 24-ժամյա ռեժիմով պայքարել ու փրկել են արտաշատցի 6-ամյա աղջնակի կյանքը
20.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Կարևոր

Ո՞ր հիվանդությունների դեպքում քաղաքացին չի ծառայի

20.05.2026 One Min Read
25 0

Փոխվել է զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության այսօրվա նիստի օրակարգից։

Նախագծի ընդունումը պայմանավորված է զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները։

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ի որոշ կետերի բացատրական մասում սահմանված են այն ախտաբանական վիճակները, որոնց դեպքերում 5-րդ և 6-րդ սյունակներով փորձաքննվող քաղաքացիները կամ զինծառայողները ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար, սակայն որոշ ախտաբանական վիճակների պարագայում անհրաժեշտություն է առաջանում վերանայել տրվող փորձաքննական եզրակացությունները, ինչը հնարավորություն կընձեռնի ականապայթունային և հրազենային վիրավորումներից հետո նշված ախտաբանական վիճակներով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված նախկին զինծառայողներին կրկին դիմել պայմանագրային զինծառայությանը ներգրավվելու համար՝ ապաքինումից և ֆունկցիոնալության որոշակի վերականգնումից հետո:

ՀՀ կառավարության 12.04.2018թ.-ի Ν 404-Ն որոշման հավելված 1-ի 13-րդ, 15–րդ կետերի «ա» նիշի և 44-րդ կետի բացատրական մասի սահմանումները հնարավորություն չեն տալիս 5-րդ սյունակով փորձաքննվողներին, երբ արձանագրվել են գործառույթների զգալի խանգարումներ, սակայն՝ ապաքինումից և ֆունկցիոնալության որոշակիվերականգնումից հետո, օժանդակող միջոցներով /հենակով, պրոթեզավորմամբ կամ որոշ պաթոլոգիաների դեպքում ՝սայլակով/ վերականգնվել է տեղաշարժվելու ունակությունը՝ կրկին դիմելու և ներգրավվելու պայմանագրային զինվորական ծառայությանը: Առաջարկվող փոփոխությունների արդյուքնում որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության:

Որոշման Նախագծով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի Ν 404-Ն որոշման հավելված 1-ի 13-րդ, 15-րդ կետերի «ա» նիշի և 44-րդ կետի բացատրական մասի սահմանումներում ներառվում են այն ախտաբանական վիճակները, որոնց դեպքում փորձաքննության ընթացքում կարող է կայացվել սահմանափակումով պիտանիության վերաբերյալ համապատասխան եզրակացություն, ինչի արդյունքում վիրավորումներ և վնասվածքներ ստացած և ֆունկցիոնալության որոշակի խնդիրներ ունեցող քաղաքացիների համար կստեղծվի հնարավորություն դիմելու և ներգրավվելու պայմանագրային զինվորական ծառայությանը։

Share Article

Previous Post

Բժիշկները գրեթե 24-ժամյա ռեժիմով պայքարել ու փրկել են արտաշատցի 6-ամյա աղջնակի կյանքը

Next Post

«Մասկա օպերացիա» և ահшբեկիչներ». ինչ հրահանգ են ստացել իրավապահները

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am