ՀՐԱՏԱՊ
«Միացե՞լ են»․ Մանե Հակոբյանը վերջապես արձագանքել է Կարեն Հովհաննիսյանի հետ հարաբերություններին
Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը
Լիա Զախարյանը ընկել է նկարահանման ժամանակ․ ինչ է նրան պատահել
19 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
«Միացե՞լ են»․ Մանե Հակոբյանը վերջապես արձագանքել է Կարեն Հովհաննիսյանի հետ հարաբերություններին
19.05.2026
Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը
19.05.2026
Լիա Զախարյանը ընկել է նկարահանման ժամանակ․ ինչ է նրան պատահել
19.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
ԳլխավորԼրահոսԿարևորՀայաստան

Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը

19.05.2026 One Min Read
6 0

Մայիսի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը Երևանում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Ընդգծելով ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության խորացման կարևորությունը՝ Ստորագրող կողմերը հայտարարում են ըստ նպատակահարմարության և գործող երկկողմ իրավական շրջանակին համապատասխան Հայ-լիտվական միջկառավարական գործող հանձնաժողովը ԵՄ-ին ինտեգրման հարցերով հայ-լիտվական հանձնաժողովի վերափոխելու մտադրության մասին։

Ստորագրող կողմերը.
  • կնպաստեն Հայաստանի և Լիտվայի ոլորտային նախարարությունների միջև կանոնավոր երկկողմ խորհրդակցությունների անցկացմանը՝ կենտրոնանալով Հայաստանի օրենսդրության՝ ԵՄ օրենսդրությանը մոտարկմանն ուղղված բարեփոխումներին աջակցության և Լիտվայի՝ ԵՄ-ին ինտեգրման փորձի փոխանակման վրա,
  • նախատեսում են անցկացնել ոլորտային կանոնավոր խորհրդակցություններ ապատեղեկատվության, հանրային դիվանագիտության և հարակից ոլորտներում՝ լավագույն փորձի փոխանակման և առկա մարտահրավերների հաղթահարման նպատակով,
  • կնպաստեն բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, մասնավորապես՝ կիսահաղորդիչների, արհեստական բանականության, ռոբոտաշինության և ամպային հաշվառման ոլորտներում համատեղ ձեռնարկությունների, հետազոտությունների և այլ նախաձեռնությունների խթանմանը՝ հիմնվելով Լիտվայի՝ որպես ֆինանսական տեխնոլոգիաների, ԱԲ հետազոտությունների և թվային կառավարման տարածաշրջանային առաջատար դերի, ինչպես նաև Հայաստանի արագ ընդլայնվող նորարարական էկոհամակարգի, ինժեներական հմտությունների ամուր հիմքի և զարգացող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության վրա,
  • արտահայտում են տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տրանսպորտային կապի խթանմանն ուղղված առավել սերտ համագործակցությանը նպաստելու իրենց մտադրությունը, այդ թվում՝ միմյանց նախագծերին աջակցություն ցուցաբերելու միջոցով, ինչպիսիք են Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ներառումը Եվրոպական միության «Համաշխարհային դարպաս» ռազմավարության շրջանակում, ինչպես նաև Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային տնտեսական և ենթակառուցվածքային նախաձեռնություններին,
  • արտահայտում են էներգետիկայի ոլորտում համագործակցությունը խրախուսելու իրենց մտադրությունը՝ կենտրոնանալով կանաչ ջրածնի և վերականգնվող էներգետիկայի նախագծերի վրա,
  • կշարունակեն նպաստել Լիտվայի կողմից Հայաստանի բարեփոխումներին աջակցության տրամադրմանը Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման համատեքստում, մասնավորապես՝ սահմանային կառավարման և անվտանգային, ինչպես նաև միգրացիոն քաղաքականության ոլորտներում։
Հռչակագրի ամբողջական տեքստը հրապարակված է և հասանելի է այստեղ:

Share Article

Previous Post

Լիա Զախարյանը ընկել է նկարահանման ժամանակ․ ինչ է նրան պատահել

Next Post

«Միացե՞լ են»․ Մանե Հակոբյանը վերջապես արձագանքել է Կարեն Հովհաննիսյանի հետ հարաբերություններին

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am