ՀՐԱՏԱՊ
Շղթայական ավտովթար Երևանում
«Միացե՞լ են»․ Մանե Հակոբյանը վերջապես արձագանքել է Կարեն Հովհաննիսյանի հետ հարաբերություններին
Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը
19 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Շղթայական ավտովթար Երևանում
19.05.2026
«Միացե՞լ են»․ Մանե Հակոբյանը վերջապես արձագանքել է Կարեն Հովհաննիսյանի հետ հարաբերություններին
19.05.2026
Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը
19.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
ԱշխարհԼրահոսՀայաստանՔաղաքական

Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը

19.05.2026 4 Min Read
24 0

1lurer.am-ը գրում է.

The Insider-ը ծավալուն հետաքննություն է հրապարակել՝ ներկայացնելով Հայաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտելու Ռուսաստանի ծրագրերը և բացահայտելով գործընթացում ներգրավված ռուսական տարբեր դերակատարների:

Հոդվածի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև:

«Մոլդովայում և Հունգարիայում անհաջողություններից հետո Կրեմլը իր բոլոր ռեսուրսները կենտրոնացրել է Հայաստանի վրա, որտեղ հունիսի 7-ին կկայանան խորհրդարանական ընտրություններ։ Կրեմլը հույս ունի կանխել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը, որը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ մերձեցման ուղին է ընտրել։ The Insider-ը պարզել է, թե ով է վերահսկում Հայաստանի գործերը ՌԴ նախագահի աշխատակազմում, Արտաքին հետախուզության ծառայության, Գլխավոր հետախուզական վարչության և Անվտանգության դաշնային ծառայության որ աշխատակիցներն են գործուղվել Հայաստան՝ սահմանված խնդիրներն իրականացնելու համար, և ընդդիմադիր թեկնածուներն ինչպես են կապված ռուսական հետախուզական ծառայությունների հետ։

Հայաստանի մոսկովյան կուրատորները

Փաշինյանի դեմ տեղեկատվական արշավը համակարգում է վերջերս ստեղծված Նախագահական ռազմավարական գործընկերության և համագործակցության վարչությունը (ՌԳՀՎ): Այն փոխարինում է Մշակութային կապերի վարչությանը, որը գլխավորում էր Կոզակը, որը պաշտոնանկ էր արվել Մոլդովայի ընտրությունների վրա ազդելու անհաջող փորձից հետո: Նոր վարչությունը ղեկավարում է Վադիմ Տիտովը, որը աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի հովանավորյալն է: Նրա պաշտոնավարման մեկնարկը հաջող չէր. Հունգարիայի ընտրություններից առաջ նա իր օգնականի՝ Եգոր Կվյատկովսկու հետ թռավ Բուդապեշտ, բայց քարոզարշավն ավարտվեց Օրբանի ջախջախիչ պարտությամբ: Այժմ նա բարեհաճության արժանանալու նոր հնարավորություն ունի:

Հին հրապարակում (խմբ.՝ ՌԴ նախագահականում) Հայաստանի անմիջական կուրատորներն են են ՌԳՀՎ միջտարածաշրջանային և սոցիալ-մշակութային հարաբերությունների զարգացման վարչության պետ Վալերի Չերնիշովը և նրա տեղակալ Դմիտրի Ավանեսովը, որոնք երկուսն էլ անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներ են: 2013 թվականին Աբխազիայում գտնվող ռուսական ռազմաբազայում ծառայությունից հետո Չերնիշովը հրավիրվեց ռազմական հետախուզություն, որտեղ նա դիվերսիայի հիմունքներ էր դասավանդում Շչյոլկովսկի շրջանի Զագորյանսկի գյուղում անցկացվող Գլխավոր հետախուզական վարչության սպաների պատրաստման դասընթացի շրջանակում: Նախագահական աշխատակազմում նա սկզբում համակարգում էր Վրաստանի հետ կապված հարցերը, այնուհետև նրան հանձնարարեցին Հայաստանի հարցերը:

Նրա տեղակալ Ավանեսովն ավարտել է Պետրոս Մեծի անվան հրթիռային ուժերի ռազմական ակադեմիան և ունի գնդապետի կոչում:

2012 թվականին նա ավարտել է ԱԴԾ-ի Մոսկվայի նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի որակավորման բարձրացման կուրսերը՝ «Ազգային անվտանգության վիճակի գնահատման, վերլուծության և կանխատեսման համակարգեր» ծրագրի շրջանակում: Երկուսն էլ մի քանի անգամ այցելել են Երևան և հանդիպել են Կրեմլի տեղական ընկերների հետ: Ռուսաստանի կառավարությունում հայկական գործերի պատասխանատուն փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է: Բառացիորեն ամեն շաբաթ նա սպառնում է Հայաստանին խոշոր տնտեսական խնդիրներով, եթե այն շարունակի մերձեցումը Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ:

ՌԴ Արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի ընտրություններով զբաղվում է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Կալուգինը: Նա իր դիվանագիտական ​​կարիերան սկսել է որպես մամուլի կցորդ Լիտվայում, երբ դիվանագիտական ​​առաքելությունը ղեկավարում էր Արտաքին հետախուզական ծառայության նախկին փոխտնօրեն Յուրի Զուբակովը: 2006 թվականին Լիտվայի հետախուզական ծառայությունները կցորդին կասկածել են ռուսական հետախուզության համար աշխատելու մեջ, ինչից հետո նա հետ է կանչվել Մոսկվա:

2016 թվականին Կալուգինն աշխատել է որպես տնտեսական խորհրդական Վաշինգտոնում գտնվող Ռուսաստանի դեսպանատանը, և նրա անունը հայտնվել է լրատվամիջոցներում՝ կապված ԱՄՆ ընտրություններին Մոսկվայի միջամտության հետ: Հրապարակումներից հետո նա լքել է ԱՄՆ-ը և նշանակվել է Արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքականության պլանավորման վարչության բաժնի վարիչ: Անցյալ տարվա հուլիսին նա ստանձնել է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:

Հայաստանում ամենաակտիվ կազմակերպություններն են՝ Գորչակովի հիմնադրամը, որը խթանում է կրեմլամետ նարատիվները, Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ​​ինստիտուտը, որը գլխավորում է Արտաքին հետախուզական ծառայության կադրային սպա Վլադիսլավ Գասումյանովը, Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, որը արտաքին հետախուզության վերլուծական կենտրոն է, ինչպես նաև մի խումբ կեղծ քաղաքագետներ, փորձագետներ, խորհուրդներ և կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են «Հին հրապարակից»։

Փաշինյանի դեմ քարոզչական արշավի առաջատար դիրքերում են արդեն վաղուց ծանոթ դեմքեր՝ սենատորներ Կոնստանտին Կոսաչևը և Կոնստանտին Զատուլինը։ Սենատոր Զատուլինը գլխավորում է «Միջազգային ռուս-հայկական Լազարյան ակումբը», որի մեջ, ի դեպ, մտնում է նաև «Տաշիրի» սեփականատեր միլիարդատեր Կարապետյանը։

Ռուսաստանի դեսպանատնից «փափուկ ուժի» առաջմղմամբ զբաղվում է «Ռոսսոտրուդնիչեստվոն»։ Նրա իրավասության շրջանակում գտնվող Երևանի «Ռուսական տան» հովանու ներքո անցկացվում են սեմինարներ, դասախոսություններ, կլոր սեղաններ և ամառային ճամբարներ, որտեղ մասնակիցներին ցուցադրվում են ֆիլմեր «Ուկրաինայում նացիզմի վերածննդի» մասին։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է երիտասարդների վրա, որոնց անընդհատ ներարկում են այն գաղափարը, որ Հայաստանն ապագա ունի միայն Ռուսաստանի հետ։

Ռուսական տան ղեկավարը «ՆՏՎ»-ի նախկին ռազմական թղթակից Վադիմ Ֆեֆիլովն է։ 2000 թվականին ՆՏՎ-ի դեմ Պուտինի կողմից ձեռնարկված ճնշումներից հետո Ֆեֆիլովը և լրագրողների հիմնական խումբը տեղափոխվեցին Բորիս Բերեզովսկու կողմից ֆինանսավորվող ՏՎՑ։ Այնուհետև նա վերադարձավ ՆՏՎ և 2018 թվականին դարձավ հեռուստաընկերության գլխավոր տնօրենի խորհրդական։

Իգոր Չայկան՝ նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդին, վերջերս նշանակվել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար, և սա, ի թիվս այլ բաների, կարող է կապված լինել նաև Հայաստանում միջամտության նախապատրաստական ​​աշխատանքների հետ։ Չայկա Կրտսերը լայնորեն հայտնի է աղբի արդյունաբերության ոլորտում կոռուպցիոն սկանդալներով, բայց վերջերս նա բոլորովին այլ կերպարով է հանդես գալիս:

Մոլդովայի ընտրություններին Կրեմլի միջամտության շրջանակում հենց Չայկայի միջոցով է ֆինանսավորվել ռուսամետ ընդդիմությունը։ 2022 թվականին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, ապա նաև Եվրամիությունը նրան ներառել են պատժամիջոցների ցանկում։ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախկին ղեկավար Եվգենի Պրիմակովը բազմիցս հայտարարել է, որ ժամանակն է վերջ դնել «բալալայկայի դիվանագիտությանը» և դադարեցնել արտասահմանում անիմաստ միջոցառումների վրա գումար վատնելը, բայց, ըստ երևույթին, Կրեմլն այլ կարծիքի է. Պրիմակովը հեռացվել է, և նրա փոխարեն նշանակվել է Չայկան։

Շարունակություն՝ սկզբնաղբյուրում;

Share Article

Previous Post

Ինչ վիրահատության է ենթարկվել Քրիստինե Հովհաննիսյանը

Next Post

ՌԴ-ում դպրոցները սկսել են միգրանտ երեխաներին հանձնել ոստիկանությանը

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am