1998-ին Քոչարյանը եկել ա, ստեղից «вон» եմ արել, դրա համար ծեծ եմ կերել․ կուրթանեցի տղամարդը՝ Փաշինյանին
Ինչպես հայտնի է, նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործընկերների հետ ուղևորվել է Լոռու մարզ:
Կուրթան համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետին մոտեցած մի տղամարդ բարձրացրել է ճանապարհների նորոգման և ոռոգման ջրի խնդրի լուծման մասին հարցերը: Վարչապետն ու մարզպետը խոստացել են գտնել լուծումներ:
«1998-ին Քոչարյանը եկել ա, ստեղից «вон» եմ արել, դրա համար ծեծ եմ կերել»,- ասել է կուրթանեցի տղամարդը Նիկոլ Փաշինյանին:


