Ադրբեջանը 4 ամսում մոտ 10 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտնում է, որ միայն ապրիլին արտահանման ծավալը կազմել է 3,889 մլն դոլար։
2026 թվականի առաջին չորս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9 մլն 646 հազար դոլարի ապրանք։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։
Նշվում է, որ միայն ապրիլին արտահանման ծավալը կազմել է 3,889 մլն դոլար։
Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծման ծավալը չորս ամսում կազմել է ընդամենը 960 դոլար։ Ապրիլին Հայաստանից մատակարարումներ ընդհանրապես չեն եղել։
Նշենք, որ այժմ Ադրբեջանը Հայաստան է արտահանում բենզին և դիզվառելիք։


