Տпւժшծների թվпւմ կա անչшփшհաս

Հունվարի 6-ին, ժամը 09:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թունելի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը կան տուժածներ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ Խ, ծնված 1970 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 20 մ)։

Ուղևորներ Ն Խ․-ն (ծնված 2018 թ․), Ն Ե․-ն (ծնված 1983 թ․) և Գ Խ․-ն (ծնված 1955 թ․), հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին տեղափոխել բժշկական կենտրոն։

Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Իրավաբան.net
Понравилась статья? Поделиться с друзьями:
Մեկնաբանել