ՀՐԱՏԱՊ
Լուսանկարում ղարաբաղցի գեներալի տուն է, որը սարքել էր, վաճառել բանակի վրա, ձրի ապրում էր մեջը
Մոսկվայում ուժգին պայթյուն է որոտացել. տեսանյութ
Մարդ, ով իր բոլոր ռեսուրսները օգտագործեց ինձ հայրենիք վերադարձնելու համար․ Սուջյան
18 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Լուսանկարում ղարաբաղցի գեներալի տուն է, որը սարքել էր, վաճառել բանակի վրա, ձրի ապրում էր մեջը
18.05.2026
Մոսկվայում ուժգին պայթյուն է որոտացել. տեսանյութ
18.05.2026
Մարդ, ով իր բոլոր ռեսուրսները օգտագործեց ինձ հայրենիք վերադարձնելու համար․ Սուջյան
18.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Աշխարհ

Մեղադրյալ կինը ծննդաբերել է հենց դшտարանի դшհլիճում

18.05.2026 One Min Read
48 0

Նյու Յորքի Բրուքլին շրջանում 33-ամյա Սամանթա Ռանդացցոն դատարանի դահլիճում տղա է ունեցել՝ հենց թմրանյութերի պահպանման գործով դատական նիստի ժամանակ, հայտնում է NBC News։

Ըստ Նյու Յորքի ոստիկանության՝ կնոջը ձերբակալել էին հինգշաբթի երեկոյան այն բանից հետո, երբ բնակելի համալիրի տանիքում թմրանյութ էր հայտնաբերվել։ Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել թմրանյութերի ապօրինի պահպանման և ապօրինի մուտքի համար։

Ոստիկանության փոխանցմամբ՝ ձերբակալության պահին Ռանդացցոն լայն հագուստ էր կրում, չէր տեղեկացրել, որ հղի է, և հրաժարվել էր բուժօգնությունից։

Ուրբաթ առավոտյան՝ մոտ 03:30-ին, նա իրավապահներին հայտնել է, որ հղի է և ունի թմրանյութերից հրաժարման ախտանիշներ։ Դրանից հետո կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ զննությունից հետո նրան դուրս են գրել։

Սակայն հիվանդանոցից դուրս գրվելուց մոտ չորս ժամ անց, դատարանում մեղադրանքի ներկայացման ընթացքում, նրա ծննդաբերությունը սկսվել է։

Փաստաբանների և ականատեսների խոսքով՝ Ռանդացցոն երեխային լույս աշխարհ է բերել դատարանի նստարանին՝ առանց համապատասխան բժշկական պայմանների և անհրաժեշտ օգնության ապահովման։

Կնոջ փաստաբան Ուինթոն Շարփը հայտնել է, որ ծնվել է տղա։ Նրա խոսքով՝ դատարանի աշխատակիցները փորձել են արագ արձագանքել այն բանից հետո, երբ կնոջ պտղաջրերը հեռացել են։

Դեպքից հետո Իրավաբանական օգնության ընկերությունը և հանրային պաշտպանների մի շարք կազմակերպություններ խիստ քննադատել են իշխանությունների գործողությունները՝ նշելով, որ խախտվել են կալանքի տակ գտնվող հղի կանանց նկատմամբ կիրառվող ընթացակարգերը։

Իրավապաշտպանները պահանջել են պաշտոնական քննություն և գործող կանոնների վերանայում՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը ոչ միայն ընթացակարգային ձախողում էր, այլ նաև համակարգի «խորը բարոյական ձախողում»։

Share Article

Previous Post

Փաշինյանի հետ վիճшծ կին․ «Ադեկվшտ չի նա, շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գпռшցի վրան»

Next Post

Ջուր չի լինի․ հասցեներ

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am