ՀՐԱՏԱՊ
3 օտարերկրացիներ են ձերբшկալվել
Մաշկը զգուշացնում է առողջական խնդիրների մասին
Մայիսի 18-ի աստղագուշակ
18 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
3 օտարերկրացիներ են ձերբшկալվել
18.05.2026
Մաշկը զգուշացնում է առողջական խնդիրների մասին
18.05.2026
Մայիսի 18-ի աստղագուշակ
18.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Լրահոս

3 օտարերկրացիներ են ձերբшկալվել

18.05.2026 One Min Read
8 0

Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնելու վերաբերյալ  տեղեկությունը համատեղ իրացրին ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության, Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները։ Ըստ տեղեկության՝ 46, 43 և 48 տարեկան երեք օտարերկրացի Լեռնագոգ գյուղում գտնվող շինությունում հերոին ու մեթամֆետամին տեսակի թմրամիջոց են իրացրել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում բնակվող 39-ամյա տղամարդու, և պատրաստվում են հատել պետական սահմանը։  Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Իրավապահների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում մայիսի 2-ին՝ կեսգիշերն անց, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան մայրուղում կանգնեցվեց Արմավիրի մարզի մի բնակչի վարած մեքենան։ Վարորդն ու երեք օտարերկրացի ուղևորները ձերբակալվեցին և մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։

Կազմված փաստաթղթերի հետ նրանք ներկայացվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։

Վարույթի շրջանակում կատարված զննությամբ Լեռնագոգ գյուղի շինությունում հայտնաբերվեց 276 գրամ հերոին, նաև՝ առանց փաստաթղթի որսորդական հրացան։ 43-ամյա տղամարդու բժշկական զննությամբ էլ հայտնաբերվեց հերոինի և մեթամֆետամինի զանգվածով 12 փաթեթ՝ ընդհանուր 84 գրամ։ Ըստ օտարերկրացու՝ սրանք նույնպես նախատեսված էին Հայաստանում իրացնելու համար։

Երեք օտարերկրացիները կալանավորվել են։ Դալարիկի բնակիչ 39-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Նախաքննությունը շարունակվում է»։

Share Article

Previous Post

Մաշկը զգուշացնում է առողջական խնդիրների մասին

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am