ՀՐԱՏԱՊ
20 նշան, որ ձեր օրգանիզմում ճիճուներ կան
Անժելա Սարգսյանի դուստրը ԱՄՆ -ում ամուսնացել է. հուզիչ հոլովակ (Video)
Ամեն ինչ արեցին, որ չկարողանանք պատերազմը շուտ կանգնեցնել. Քոչարյանը
17 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
20 նշան, որ ձեր օրգանիզմում ճիճուներ կան
17.05.2026
Անժելա Սարգսյանի դուստրը ԱՄՆ -ում ամուսնացել է. հուզիչ հոլովակ (Video)
17.05.2026
Ամեն ինչ արեցին, որ չկարողանանք պատերազմը շուտ կանգնեցնել. Քոչարյանը
17.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
ԼրահոսՀայաստանՔաղաքական

Ամեն ինչ արեցին, որ չկարողանանք պատերազմը շուտ կանգնեցնել. Քոչարյանը

17.05.2026 2 Min Read
8 0

Ամեն ինչ արեցին, որ որևէ հնարավորություն չունենանք ազդելու 44-օրյա պատերազմը շատ ավելի շուտ կանգնեցնելու հարցում։ Չարենցավանում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց քաղաքացու հարցին, թե ինչու չի կանգնեցրել պատերազմը։

Նա հիշեցրեց, որ թեև այն ժամանակ որևէ պաշտոն չուներ, բայց փորձել են Ղարաբաղում ինչ–որ բան անել։
«3-4–րդ օրը ինձ համար պարզ էր, որ էս կազմակերպվածությամբ այն ինչ կատարվում է, լավ բանով չի ավարտվի։ Այն ժամանակ բացակայելու արգելք ունեի, բայց դատավորից ստացել ենք երկրից դուրս գալու թույլտվություն։ Քովիդ էր, և առանց թեստ հանձնելու հնարավոր չէր դուրս գալ, հանձնել եմ թեստը, և, չնայած լրիվ առողջ էի, պատասխանը եկավ, թե ես քովիդ ունեմ։ Գնել ենք 4-5 ռափիդ–թեստ, բոլորը բացասական արդյունք են ցույց տվել։ Նույնիսկ այդ ճանապարհով արել են ամեն ինչ, որ իմ կապերով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չունենամ»,–ասաց նա։

Հիշեցրեց, որ հոկտեմբերի 2020–ի 16–ին իրենք հանդես են եկել ռազմաքաղաքական օպերատիվ շտաբ ստեղծելու առաջարկով, որի մեջ պիտի ընդգրկվեին բոլոր նախագահները, պաշտպանության նախարարները, արտաքին գործերի նախարարները, որպեսզի միասին կարողանան այս պատերազմը վարել և առաջ տանել, բայց այդ առաջարկն էլ է այս իշխանությունների կողմից մերժվեց։

«Ղարաբաղում ուզում էի հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ (այդ օրերին Արցախի նախագահ), ասում էի` ամեն մեկս մի ուղղություն վերցնենք, ամեն ինչ անենք, որ չպարտվենք։ Բայց իրենք ամեն ինչ արեցին, որ որևէ հնարավորություն չունենանք։ Այն ժամանակ հասկանում էինք, որ եթե մենք այդ պատասխանատվությունը ստանձնենք և պարտվենք, էդ կուժն ու կուլան մեր գլխին կջարդվեր, բայց չենք փախել պատասխանատվությունից։ Հակառակը` մեր հոժար կամքով գնացել ենք, ասել ենք` եկել ենք, ինչ կարող ենք անել. մերժվել ենք։ Դեռ մի պաշտոնյա հայտարարեց, թե գիտեն, որ հաղթելու ենք, դրա համար ուզում են պատասխանատվություն վերցնեն, որ հետո ասեն` մենք ենք հաղթել»,–պատմեց Քոչարյանը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Share Article

Previous Post

Սամբոյի ԵԱ․ Գոռ հարությունյանը՝ չեմպիոն, Լեոնիդ Մելիքյանը՝ փոխչեմպիոն

Next Post

Անժելա Սարգսյանի դուստրը ԱՄՆ -ում ամուսնացել է. հուզիչ հոլովակ (Video)

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am