Անհավանական է․ հայտնի է վրա երթից մա հացած 34-ամյա կնոջ ինքնությունը․ նա 2 երեխաների մայր է

Արարատի մարզի Սիս գյուղում այսօր՝ սեպտեմբերի 5-ին, վրաերթի ենթարկվելու հետևանքով մահացած 34-ամյա կինը Արցախից բռնի տեղահանված էր։

Սիս գյուղի վարչական ղեկավար Հրանտ Ալեքսանյանն Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ բռնի տեղահանվելուց հետո կինը իր 2 անչափահաս երեխաների հետ բնակություն էր հաստատել իրենց գյուղում։

«Վրաերթի ենթարկվածը Սիս գյուղից չէր, բռնի տեղահանված արցախցի կին էր, 2 անչափահաս երեխայի հետ էր ապրում։ Երեխաներին ասել ենք, որ հիվանդանոցում է, չենք ասել, որ մահացել է։ Ինչքանով տեղյակ ենք, երեխաների հայրն այս պահին երկրում չէ։ Այժմ փորձում ենք նրա հետ կապի դուրս գալ։ Երեխաներն այս պահին տատիկ-պապիկի մոտ են»,- ասաց վարչական ղեկավարը։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:35-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Ռուդիկ Խ.-ն իր վարած «Կամազ» մակնիշի բեռնատարով Սիս գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Լյուդմիլա Բ.-ին։

569 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն