Գերմանիայից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան
Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական չարտերային չվերթը, ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների, օրերս Գերմանիայից եկել է Հայաստան։
Ինքնաթիռում եղել են հայեր
Հաշվի առնելով, որ ինքնաթիռը Հայաստանից այնուհետև վերադարձել է Գերմանիա (ոչ թե այլ երկիր), կարելի է ենթադրել, որ ինքնաթիռում եղել են միայն Հայասանի Հանրապետության քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, պարբերաբար կազմակերպում են արտաքսման չարտերային չվերթներ՝ իրենց տարածքում ապօրինի կամ միգրացիոն պահանջներին չհամապատասխանող անձանց վերադարձնելու նպատակով։
Նման չվերթներով սովորաբար հայրենիք են վերադարձվում տվյալ երկրի քաղաքացիները։


