Հերթական կրակոցները Երևանի կենտրոնում
Այս գիշեր կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում։ Ժամը 01:50-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և այս պահին ոստիկանները պարզում են՝ արդյոք ծեծկռտուք-կրակոցի հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե ոչ։



