Երևանը կարող է կորցնել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ունեցած բոլոր արտոնությունները. Լավրով
Երևանը կարող է կորցնել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ունեցած բոլոր արտոնությունները, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, և այդ հարաբերությունները սերտ են, դաշնակցային։ Բայց միևնույն ժամանակ, դրանք բարդ են։ Հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը, հետևելով որոշ այլ ԱՊՀ անդամների օրինակին, փորձում ենթարկեցնել Հայաստանը և խզել նրա փոխշահավետ տնտեսական, առևտրային և ներդրումային կապերը իր ԱՊՀ և ԵԱՏՄ գործընկերների հետ», – նշել է նա։


