Շաքիի ջրվեժի ջուրը պակասել է ապօրինի ջրառի պատճառով
Ընկերության տնօրենը կտուգանվի ջրային ռեսուրսին հասցված վնասի համար։
ՀՀ ջրային ռեսուրսին շուրջ 27 մլն դրամի վնաս է հասցվել Շաքի գետից սահմանվածից ավելի արված ջրառի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Նշվում է, որ տեսչական մարմինը Շաքիի ջրվեժի ջրային հոսքի նվազման վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա ստուգումներ է իրականացրել «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ի «Շաքի» ՓՀԷԿ-ում։ Ստուգումների արդյունքում խախտումներ են արձանագրվել, մասնավորաբար` ընկերությունը, գերազանցելով ջրօգտագործման սահմանված չափաքանակները, Շաքի գետից իրականացրել է 13 538 687 խմ ավելի ջրառ։
Այսպիսով, խախտվել է ըստ ամիսների սահմանված ջրառի ծավալները, ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը։
Ընկերության տնօրենը կենթարկվի վարչական պատասխանատվության։


