«Խոպանչիներն» արդեն մի քանի օր է՝ խնդիրներ ունեն Ռուսաստան մեկնելիս
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի գործող իշխանությունների հակառուսական պահվածքի վերաբերյալ ռուսական շրջանակների ոչ միայն հռետորաբանությունն է օր-օրի կոշտանում, այլեւ գործնական քայլեր են դրանց հետեւում։
Մեզ պատմեցին, որ հայ տնտեսվարողների նկատմամբ խոչընդոտներ ստեղծելուց բացի, արդեն քանի օր է՝ արգելք է առաջանում Լարսով Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների համար։
Խոսակցական լեզվով ասած՝ «խոպանչիներն» արդեն մի քանի օր է՝ խնդիրներ ունեն Ռուսաստան մեկնելիս, ոմանց Լարսից անգամ հետ են ուղարկել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


