Ինչ նամակ է թողել Թրամփը Վենսին, եթե իր հետ ինչ-որ բան պատահի. New York Post
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխնախագահ Ջեյ Դի Վենսի համար հատուկ նամակ է թողել, որը պետք է բացվի այն դեպքում, եթե նրա հետ ինչ-որ բան պատահի մինչև նախագահական ժամկետի ավարտը։
Այս մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ Նրա խոսքով՝ նամակը պահվում է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի Resolute սեղանի դարակում և պարունակում է հստակ հրահանգներ Վենսի համար։
Դոնալդ Թրամփը վերջին տարիներին մի քանի մահափորձի է ենթարկվել, այդ թվում՝ 2024 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում և 2026 թվականի ապրիլին Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։
Աղբյուր՝ New York Post

