4-ամյա երեխան ընկել է 15-րդ հարկից և հրաշքով ողջ մնացել
Եկատերինբուրգում 4-ամյա տղան ընկել է բազմահարկ շենքի 15-րդ հարկի պատուհանից, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, հայտնում է ՌԲԿ-ն (RBK)։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան մոտ ժամը 10:00-ին, երբ ոստիկանությունը ահազանգ է ստացել միջադեպի մասին։ Երեխային ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ենթարկվել է վիրահատության և ներկայում գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ արհեստական շնչառության սարքի օգնությամբ։
Ըստ ընտանիքի հարազատի՝ տղան ընկել է շենքի 15-րդ հարկից և վայրէջք կատարել խոտածածկ տարածքի վրա, ինչը, հնարավոր է, մեղմացրել է հարվածը։ Նրա խոսքով՝ երեխայի վիճակը ներկայումս կայուն է, և բժիշկները վստահություն են հայտնել, որ նա կվերապրի։
Հարազատը նաև նշել է, որ երեխան հաճախ ժամանակ էր անցկացնում եղբայրների հետ, իսկ դեպքի պահին մայրը եղել է աշխատանքի, իսկ փոքրիկը գտնվել է ավագ եղբոր խնամքի տակ։
Աղբյուր՝ ՌԲԿ (RBK)


