Որքան մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին
Ժամը 19:55-ի դրությամբ Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին մասնակցել է շուրջ 2250 մարդ․ ԻՔՄ
Այսօր՝ մայիսի 13-ին, Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում ժամը 19:30-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:55-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2250 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:
Հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:


