Ֆրանսիացի լրագրող Ֆլորիան Տարդիֆը իր նոր գրքում պնդում է, որ Բրիջիթ Մակրոնի և Էմանուել Մակրոնի միջև հայտնի սկանդալային միջադեպի պատճառը նախագահի հեռախոսում հայտնաբերված հաղորդագրություններն էին։
Խոսքը այն տեսանյութի մասին է, որը տարածվել էր 2025 թվականի մայիսին Վիետնամ այցի ընթացքում․ կադրերում երևում էր, թե ինչպես է Բրիջիթ Մակրոնը ձեռքով հրում կամ հարվածում ամուսնու դեմքին՝ ինքնաթիռից իջնելուց առաջ։
Այդ ժամանակ Էմանուել Մակրոնը միջադեպը ներկայացրել էր որպես «կատակ» և ասել, որ պարզապես կատակել են կնոջ հետ։ Սակայն Ֆլորիան Տարդիֆը իր «(Գրեթե) կատարյալ զույգ» գրքում այլ վարկած է ներկայացնում։

Ըստ հեղինակի՝ Բրիջիթ Մակրոնը տեսել էր հաղորդագրություններ, որոնք ուղարկվել էին հայտնի իրանցի դերասանուհու։ Լրագրողը պնդում է, որ Ֆրանսիայի նախագահը դերասանուհու հետ «պլատոնական հարաբերություն» է ունեցել մի քանի ամիս և նրան գրել է անձնական բնույթի հաղորդագրություններ, այդ թվում՝ «Քեզ շատ գեղեցիկ եմ համարում»։
Տարդիֆի խոսքով՝ այդ հաղորդագրությունները լարվածություն էին ստեղծել զույգի հարաբերություններում և դարձել վիճաբանության պատճառ նախագահական ինքնաթիռում։
Միևնույն ժամանակ Բրիջիթ Մակրոնի ներկայացուցիչները հերքել են այս տեղեկությունը՝ հայտարարելով, որ առաջին տիկինը երբեք չի ստուգում ամուսնու հեռախոսը։
Աղբյուր՝ Daily Mail