ՀՐԱՏԱՊ
Շենգենյան ազատ ռեժիմ. ԵՄ-ն արձանագրել է Հայաստանի առաջընթացը
Կկրճատվի նաև դռնապանի հաստիքը
Մայիսի 13-ին, 14-ին, 15-ին, 18, 19, 20, 21-ին լույս չի լինելու
13 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Շենգենյան ազատ ռեժիմ. ԵՄ-ն արձանագրել է Հայաստանի առաջընթացը
13.05.2026
Կկրճատվի նաև դռնապանի հաստիքը
13.05.2026
Մայիսի 13-ին, 14-ին, 15-ին, 18, 19, 20, 21-ին լույս չի լինելու
13.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հասարակություն

Կկրճատվի նաև դռնապանի հաստիքը

13.05.2026 2 Min Read
4 0

Կառավարության որոշմամբ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից նախադպրոցական ուսումնական հաստատություններում կկրճատվի նաև դռնապանի հաստիքը: Խոսքը Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի՝ «ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» վիճահարույց որոշման մասին է, որով վերանայվել են պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները:Նշենք, որ գործող կարգավորումների համաձայն՝ ինքնուրույն շենք ու երկու և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում սահմանված է դռնապանի 1 հաստիքային միավոր, ինչպես նաև 2000 մ²-ից ավելի յուրաքանչյուր հաջորդ 2000 մ² օգտագործվող տարածքի համար` ևս 0,5 միավոր: Սակայն կառավարությունում որոշել են, որ մեկ պահակը բավարար է մանկապարտեզի և մանկապարտեզներ հաճախող սաների շուրջօրյա անվտանգությունն ապահելու համարԽնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Կառավարությանը, որն էլ հարցումը վերահասցեագրել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե ի՞նչ հիմնավորմամբ է հանվել դռնապանի հաստիքը և ի՞նչ այլընտրանքային մեխանիզմ է առաջարկվում երեխաների անվտանգությունն ապահովելու համար։ Մասնավորապես, ինչպե՞ս է լուծվելու շուրջօրյա անվտանգության հարցը, եթե հաստիքացուցակով նախատեսվում է միայն մեկ պահակի հաստիք (հաշվի առնելով նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հանգստի և աշխատաժամանակի ռեժիմի պահանջները)։

Ի պատասխան՝ նախարարությունից պարզաբանել են, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակում ներառվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների անվանացանկում առկա պաշտոնները (բացառությամբ բուժքրոջ հաստիքից):

 

«Հիշյալ իրավական ակտի համաձայն՝ հաստատությունում եղած ժամանակ սաների կյանքի և առողջության պահպանման, անվտանգ և ակտիվ կենսագործունեության համար պատասխանատու են հաստատության մանկավարժական աշխատողները»,- ասված է նախարարության պատասխանում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ կառավարությունը որոշել է սեպտեմբերից կրճատել պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժահոգեբանական ծառայություններ մատուցող մասնագետների հաստիքները։ Խոսքը հատուկ մանկավարժների, լոգոպեդների, սոցիալական մանկավարժների և հոգեբանների մասին է։ Այս փոփոխությունը բուռն քննարկումների և քննադատությունների առիթ է դարձել թե՛ մասնագիտական և թե՛ ծնողական համայնքում:

 

Նշենք նաև, որ այս տարվա մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը բարձրացել են 15–20 տոկոսով, ինչը շատերը կապում են հունիսի 7-ին սպասվող համապետական ընտրությունների հետ:

Հետաքրքիր է՝ արդյո՞ք մանկավարժները և ծնողները տեղյակ են, որ վարձատրության վերանայմանը զուգահեռ տեղի է ունեցել գործառույթների անհամաչափ ընդլայնում։ Արդյունքում՝ նեղ մասնագետների բացակայության պայմաններում (նախկին մինչև չորս հաստիքի փոխարեն նախատեսվել է մինչև մեկուկես հաստիք), մանկավարժը ստիպված է ոչ միայն ապահովել երեխաների կրթությունը, առողջ դաստիարակությունը, ապահովել ներառականությունը, այլև ստանձնել դռնապանի գործառույթը՝ ուղղակիորեն կրելով երեխաների անվտանգության և հնարավոր պատահարների ողջ իրավական պատասխանատվությունը:

Share Article

Previous Post

Մայիսի 13-ին, 14-ին, 15-ին, 18, 19, 20, 21-ին լույս չի լինելու

Next Post

Շենգենյան ազատ ռեժիմ. ԵՄ-ն արձանագրել է Հայաստանի առաջընթացը

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am