Հայկոյի ընկերներն այսօր իր երեխայի կողքին չեն, ես միայնակ եմ դաստիարակում. ժամանակին, եթե Հայկոն իմանար, որ …

«Իմ կյանքն ամուսնանալուց հետո բավականաչափ փոխվեց»,- 24News-ի «Ռանդևու» հաղորդման ժամանակ ասել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը։

Նա նշել է, որ մինչև երգիչ Հայկոյի հետ ամուսնանալը, լավ լսարան ուներ, մարդիկ իրեն սիրում էին. «Ամուսնանալուց հետո, չգիտես ինչու, կարծում եմ, Հայկոյի կողքին միշտ պատկերացրել են էլ ավելի ուրիշ աղջիկ։ Ես չէի մտնում այդ պատկերացրած աղջկա կերպարի մեջ»։

Հայկոյի մահից հետո որդու՝ Արմանի, հետ հարաբերությունների մասին խոսելիս՝ Անահիտ Սիմոնյանն ասել է. «Ժամանակին, երբ կար Հայկոն, ես փորձում էի բալանսավորել, որպեսզի եթե պապան երես է տալիս, մաման խիստ է լինում։ Եղավ այն, ինչ եղավ։ Այսօր, ցավոք սրտի, ես միայնակ եմ դաստիարակում, մեծացնում իմ զավակին։

Հայկոյից հետո ես շատ ավելի ուրիշ ձև էի պատկերացնում, թե ինչպիսին կլինի Արմանի դաստիարակությունը։ Երևի թե ժամանակին, եթե Հայկոն իմանար, որ բոլոր ընկերները, բարեկամները, որոնք միշտ շրջապատում էին, մի օր երբ չլինի ինքը, իր երեխայի կողքին չեն լինի, կարծում եմ, ինքն ավելի զգույշ կլիներ ընկերների, բարեկամների ընտրության հարցում։

Այսօրվա դրությամբ, ոչ մեկ մեր կողքին չէ։ Խոսքն իր ընկերների մասին է, ովքեր ժամանակին ցույց էին տալիս, որ շատ հարազատ են, մտերիմ եմ։ Ես և Արմանը բոլորովին այլ պատկեր ենք տեսնում։
Ես ստիպված եմ այս պահին միայնակ լինել Արմանի համար՝ և ծնող, և հարազատ, և ընկեր։ Ինձ մոտ ստացվում է»։

Անահիտ Սիմոնյանն ասել, է որ եթե իր կյանքում հայտնվի մի տղամարդ, իր կյանքում լինի որոշակի փոփոխություն, առաջինը որդին կիմանա այդ մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ 24News-ի տեսանյութում։

1 405 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն