Մանրամասներ՝ Տավուշի մարզում տեղի ունեցած վ թարից․ Կա 2 զ.ոհ, 7 վիրավոր. Տեսանյութ դեպքի վայրից

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes Vito» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 8 հոգի տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Մինչ դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հերթապահություն էին իրականացնում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Դիլիջանի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:  Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, վիրավորներին և վարորդների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը «Mercedes Vito»-ի ուղևորներից է եղել, ով Տավուշի մարզի բնակիչ 62-ամյա Սուսաննա Վերանյանն է։

 

1 489 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն