Նոյեմբերյանում բացահայտվել է մանկապղծության դեպք
Armat Media-ի տեղեկություններով` 15 տարեկան աղջնակի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարվել նաև Նոյեմբերյանում, երկու անձ կալանավորվել է:
Armat Media-ն Քննչական կոմիտեից մանրամասներ պարզեց դեպքի հետ կապված: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ-ից արձագանքել են. «Ի պատասխան ձեր հարցման հայտնում ենք, որ նշված դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրայքին քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ:
Որոնցից մեկի նկատմամբ քրեական օրենսգրքի 198–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետ (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները՝ անչափահասի նկատմամբ) և 200–րդ հոդվածի 1–ին մաս (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ):
Վերջիններս կալանավորվել են»:
Հիշեցնենք` ավելի վաղ նման դեպք էր գրանցվել Վեդիում, մանկապղծության էր ենթարկվել 2 երեխա:


