Եղբայրն ու քույրն ընկել են պատուհանից
Անգարայի շրջանի Ուսոլյե-Սիբիրսկոյե քաղաքում երկու երեխա հոսպիտալացվել է պատուհանից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներով։Այս մասին հայտնում է շրջանային դատախազությունը։Գերատեսչության տվյալներով՝ վեցամյա տղան և նրա չորսամյա քույրը բնակարանում մնացել էին առանց ծնողների հսկողության։
Որոշ ժամանակ անց երեխաները հենվել են մոծակներից պաշտպանող ցանցին և ընկել երրորդ հարկի պատուհանից։
Վիրավոր երեխաներին նկատել են անցորդները, որոնք անմիջապես շտապօգնություն են կանչել։ Երեխաները, հոր ուղեկցությամբ, տեղափոխվել են Ուսոլյեի մանկական քաղաքային հիվանդանոց։ Այս մասին հայտնում է «Գազետա ռու»-ն։


