Հրազդանի կիրճում օրերս տեղի ունեցած վ թարի հետևանքները վերացնելիս նոր վ թար է տեղի ունեցել

Հրազդանի կիրճում օրերս տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելիս նոր վթար է տեղի ունեցել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի քարտուղար Զառա Նազարյանը։

նկատենք, որ մոտ 10 օր առաջ կիրճը հեղեղվել էր կեղտաջրերով, քանի որ վթարվել էին կոյուղու խողովակները։ Օրերս։ «Փաստինֆո»-ն ահազանգ ստացավ քաղաքացիներից, որ կեղտաջրերը շարունակում են լցվել գետը, ասել է թե՝ անցած օրերին վթարը չի վերացվել «Վեոլիա ջուր» ընկերության կողմից։

Մեր հարցմանն ի պատասխան՝ ընկերությունից հայտնեցին, որ վերանորոգման ընթացքում երկրորդ վթարն է տեղի ունեցել՝ պատճառաբանելով խողովակների շատ հին լինելը։

«Վեոլիա ջուր» ընկերությունից վստահեցրեցին, որ երկրորդ վթարի հետևանքներն այսօր՝ օգոստոսի 23-ին կամ մինչև վաղը կվերացվեն։

320 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն