Հատուկջոկատայինները սկսել են գրոհել «Կրոկուս սիթի հոլը», որտեղ բարիկադավորվել են հարձակվողները

Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները և Ազգային գվարդիան ներխուժել են «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահի շենք, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, հաղորդում են «112» և «Օստորոժնո նովոստի» Telegram ալիքները, փոխանցում է Մեդուզան։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ զինված անձինք կարող էին բարիկադավորվել շենքում և իրականացնել ահաբեկչություն։

Թե քանի հոգի են նրանք, ստույգ հայտնի չէ։ Հաղորդվում էր երեքից հինգ զինված անձի մասին։ Շենքը շրջափակված է, ներսում կրակոցներ են լսվում, գրում են Telegram ալիքները։ Դեպքի վայր ժամանած բժիշկները շտապ հոսպիտալացրել են տուժածներին։

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փակում են համերգասրահի հարակից ճանապարհները։ Հիշեցնենք, որ մերձմոսկովյան « Կրոկուս Սիթի Հոլլում», որտեղ պետք է կայանար «Պիկնիկ» խմբի համերգը, պայթյուն է տեղի ունեցել: Մինչ այդ տեղեկություն էր ստացվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կրակոցների մասին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ միջադեպի հետևանքով առնվազն 10 մարդ է զո հվել:

273 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն