ՀՐԱՏԱՊ
Փաշինյանը մետրոյում վճարում անելիս «մերժվել» է, նրա փոխարեն վճարել է Ավինյանը
Ընտրություններից առաջ քանի՞ միլիոն դրամ են արդեն ծախսել քաղաքական ուժերը
Փաշինյանը կադրեր է հրապարակել մայիսի 28-ի զորահանդեսի փորձից
11 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Փաշինյանը մետրոյում վճարում անելիս «մերժվել» է, նրա փոխարեն վճարել է Ավինյանը
11.05.2026
Ընտրություններից առաջ քանի՞ միլիոն դրամ են արդեն ծախսել քաղաքական ուժերը
11.05.2026
Փաշինյանը կադրեր է հրապարակել մայիսի 28-ի զորահանդեսի փորձից
11.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Top ԼրահոսԼրահոսՀայաստանՔաղաքական

Ընտրություններից առաջ քանի՞ միլիոն դրամ են արդեն ծախսել քաղաքական ուժերը

11.05.2026 2 Min Read
17 0

ArmLur.am ուսումնասիրել է ԿԸՀ-ի հրապարակած տվյալները, ըստ որի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամներում մայիսի 8-ի դրությամբ արդեն շրջանառվել է 120 մլն 840 հազար դրամ։ Այդ գումարից 81 մլն 122 հազար 500 դրամն արդեն ծախսվել է, իսկ հաշիվներում մնացել է 39 մլն 717 հազար 500 դրամ։

Ամենախոշոր ֆինանսական շրջանառությունը գրանցել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որի նախընտրական հիմնադրամ մուտք է եղել 40 մլն դրամ։ Դրանցից արդեն ծախսվել է 28 մլն 52 հազար դրամ, իսկ մնացորդը կազմում է 11 մլն 948 հազար դրամ։

Ֆինանսական ակտիվությամբ երկրորդը «Քաղաքական պայմանագիր» կուսակցությունն է․ հիմնադրամ մուտք է եղել 20 մլն դրամ, ծախսվել՝ 16 մլն 900 հազար 400 դրամ, մնացել՝ 3 մլն 99 հազար 600 դրամ։

«Հանուն հայրենիքի ժողովրդավարության, պաշտպանների դաշինք» կուսակցության հիմնադրամ մուտքերը կազմել են 17 մլն 288 հազար դրամ, որից ծախսվել է 13 մլն 464 հազար դրամը։

Լուսավոր Հայաստան կուսակցության հաշվին մուտք է եղել 15 մլն դրամ, ծախսվել՝ 5 մլն 383 հազար դրամ, մնացել՝ 9 մլն 617 հազար դրամ։
Հայաստան կուսակցությունների դաշինք նախընտրական հիմնադրամ մուտք է եղել 11 մլն 800 հազար դրամ, որից 11 մլն 50 հազար դրամն արդեն ծախսվել է։ Մնացորդը կազմում է ընդամենը 750 հազար դրամ։

Հանրապետություն կուսակցություն հիմնադրամ մուտք է եղել 5 մլն դրամ, ծախսվել՝ 2 մլն 783 հազար դրամ։

ՀԱԿ-ի նախընտրական հիմնադրամ մուտք է եղել 4 մլն 200 հազար դրամ, ծախսվել՝ 2 մլն 922 հազար դրամ։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դեպքում հիմնադրամի մուտքերը եղել է 1մլն 7 հարյուր հազար դրամ, որից 5 հարյուր հազարը արդեն ծախսվել է։ Մինչդեռ ընտրություններին մասնակցող մի շարք ուժերի հիմնադրամներում դեռևս որևէ դրամական շարժ չի արձանագրվել։

Այդ թվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, «Միասնության թևեր»-ը, «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը, «Քոչի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, «Ալյանս» առաջնական ցենտրիստական կուսակցությունը, «Ժողովրդավարական համախմբում»-ը և «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։

 

Share Article

Previous Post

Փաշինյանը կադրեր է հրապարակել մայիսի 28-ի զորահանդեսի փորձից

Next Post

Փաշինյանը մետրոյում վճարում անելիս «մերժվել» է, նրա փոխարեն վճարել է Ավինյանը

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am