ՀՐԱՏԱՊ
Փաշինյանը մետրոյում վճարում անելիս «մերժվել» է, նրա փոխարեն վճարել է Ավինյանը
Ընտրություններից առաջ քանի՞ միլիոն դրամ են արդեն ծախսել քաղաքական ուժերը
Փաշինյանը կադրեր է հրապարակել մայիսի 28-ի զորահանդեսի փորձից
11 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Փաշինյանը մետրոյում վճարում անելիս «մերժվել» է, նրա փոխարեն վճարել է Ավինյանը
11.05.2026
Ընտրություններից առաջ քանի՞ միլիոն դրամ են արդեն ծախսել քաղաքական ուժերը
11.05.2026
Փաշինյանը կադրեր է հրապարակել մայիսի 28-ի զորահանդեսի փորձից
11.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Top ԼրահոսԼրահոսԿարևորՀայաստան

Փաշինյանը կադրեր է հրապարակել մայիսի 28-ի զորահանդեսի փորձից

11.05.2026 One Min Read
13 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական իր էջերում մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսի փորձից կադրեր է հրապարակել։

«Արտադրված է Հայաստանում» վերտառությամբ տեսանյութում ներկայացված են հայկական արտադրության «DEV–3» հետախուզահարվածային թռչող սարքերը։

Մեկ այլ տեսանյութում էլ Ֆրանսիայից ձեռքբերված CAESAR թնդանոթներն են

Մայիսի 11-ին Երևանում քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հայտնեց, որ մայիսի 28-ին ցուցադրությունից հետո զինտեխնիկան կտեղակավյի Տիգրան Մեծ պողոտայում, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան տեսնել ձեռքբերված զինտեխնիկան։

Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR-ի ձեռքբերման պայմանագիրը ստորագրել էին 2024-ին։

Caesar-ը 155մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից է, որի հեռահարությունն առավել առաջադեմ արկերի կիրառման դեպքում գերազանցում է 50 կիլոմետրը:

Այն ակտիվորեն կիրառվում է Ուկրաինայում ընթացող պատերազմում: 2023-ի դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատը հորդորել էր հնարավորինս արագացնել Հայաստանին հաուբիցների ուսումնասիրության հարցը:

Փաշինյանը մարտին հայտնել էր, որ մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա առթիվ, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա վերջին տարիներին ձեռք բերված զինտեխնիկայի ցուցադրություն։

Թեև վարչապետ Փաշինյանը մարտին շեշտել էր, որ նախատեսվող միջոցառումը ոչ թե դասական զորահանդես է, այլ յուրօրինակ «հաշվետվություն» Հայաստանի քաղաքացիներին, այսօր իր սոցիալական էջերում հրապարակված տեսանյութը նկարագրելիս զորահանդես բառն է օգտագործել․ «Մայիսի 28-ի զորահանդեսի փորձ»։

Մեկ ամիս առաջ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ համարել էր, որ «զորահանդես»-ը նուրբ երևույթ է և կարող է խաղաղության օրակարգից շեղվելու տպավորություն ստեցծի։

«Մենք այս թեմայով աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ։ Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է նաև տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու, և մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ, ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում»,- պարզաբանել էր վարչապետը:

 

Share Article

Previous Post

Ռուբլին ու դոլարը թանկացել են

Next Post

Ընտրություններից առաջ քանի՞ միլիոն դրամ են արդեն ծախսել քաղաքական ուժերը

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am