Հայաստանում «Արևմտյան Նեղոսի» վարակման թվերը աճել են․ Թվեր են հրապարակվել

Հայաստանում «Արեւմտյան Նիլի» վարակման 58 դեպք է հայտնաբերվել, նրանցից 41–ն այս պահին հոսպիտալացված են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։

Նա նշեց, որ առաջին դեպքը հայտնաբերվել է օգոստոսի 7–ին՝ Արագածոտնի մարզում։   «41 պացիենտից չորսի վիճակը ծանր է, մյուսները միջին ծանրության են»,– ասաց նա՝ հավելելով, որ բոլորն Արագածոտնի մարզից են։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D6%80%D6%87%D5%B4%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A5%D5%B2%D5%B8%D5%BD%D5%AB-%D5%BE%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%BE%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A1%D5%B3%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6?fbclid=IwY2xjawEyiHJleHRuA2FlbQIxMQABHZBhYi5iziV4kz1n42xixYqFH-Rk9QIAlT3HYHmbYDrCg6yOROPPfjpnNA_aem_Lkj-XYmv2BmImwfb2d01gg

136 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն