Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկվեց Հաղթանակի օրվա շքերթը ՝ հեռարձակվելով ռուսական հեռուստաալիքներով։
2007 թվականից ի վեր առաջին անգամ շքերթն անցկացվում է առանց ռազմական տեխնիկայի։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այս որոշումը բացատրել է «ներկայիս օպերատիվ իրավիճակով»։ Շքերթի օդային մասը, սակայն, այս տարի չի չեղարկվել։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում անցկացված Հաղթանակի շքերթի ժամանակ հայտարարել է, որ ռուս ժողովուրդը կարող է հաղթահարել ցանկացած փորձություն և դիմակայել բոլոր դժվարություններին:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի ուժը հիմնված է ժողովրդի բարոյական արժեքների, համախմբվածության, խիզախության և միասնականության վրա։

«Մեր հաջողության գրավականը մեր բարոյական ուժն է, մեր համախմբվածությունը և ցանկացած փորձություն հաղթահարելու կարողությունը», — հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Ելույթի ավարտին Պուտինը հայտարարել է. «Մեր գործը արդար է, մենք միասին ենք, հաղթանակը միշտ եղել է և միշտ կլինի մերը»։


