«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝
11:00-14:00 Սարմի փողոց, 11:00-17:00 Շերամի փ. 11, 13, 19, 21 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզ՝ 11։00-17։00 Վերին Պտղնի և Ներքին Պտղնի գյուղեր, Տավուշի մարզ՝ 11:00-14:00 Իջևանի տարածաշրջան՝ Գանձաքար գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզ` 12:00-15:30 Արթիկ քաղաք՝ Բաղրամյան, Անկախության, Շինարարների, Աբովյան և Տոնականյան փողոցներ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նաև տեղեկացնում է, որ պետական «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող Զովունի 220/110/10 կՎ ենթակայանում իրականացվող աշխատանքներով պայմանավորված հնարավոր են էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Զովունի գյուղում: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: