Զգուշացեք, նոր վիրուս է տարածվում
Հանտավիրուս է սկսել տարածվել ամբողջ աշխարհում. այն արդեն հայտնաբերվել է ավելի քան 10 երկրներում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ մարդկությունը մոտ ապագայում կբախվի նոր համավարակի։Ներկայումս ԱՀԿ-ն հանտավիրուսային վարակի և կորոնավիրուսի տարածման մեջ նմանություններ չի տեսնում։ Կազմակերպությունը նշել է, որ իրավիճակը դեռևս նման չէ 2019 թվականի վերջին աշխարհն անակնկալի բերած համավարակի սկիզբին։ Հիվանդության համաշխարհային տարածման ռիսկը ցածր է։
Հանտավիրուսը հիվանդություն է, որը փոխանցվում է կրծողներից մարդկանց: Հանտավիրուսների ավելի քան 50 տեսակ կա: Հիվանդությունը կարող է ազդել թոքերի և երիկամների վրա: Հանտավիրուսային վարակներից մահացության մակարդակը (կախված ձևից) տատանվում է 1%-ից պակասից մինչև 15% Ասիայում և Եվրոպայում, իսկ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում՝ մինչև 50%։
«Հանտավիրուս» անվանումն ունի աշխարհագրական ծագում, որը գալիս է Հարավային Կորեայի Հանտան գետից: Հանտան վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1976-1978 թվականներին հարավկորեացի գիտնական Լի Հո Վանի կողմից: Հետազոտողը հարուցիչը հայտնաբերել է դաշտային մկների մոտ Հանտան գետի շրջանում, որտեղ հազարավոր զինվորներ տառապել են խորհրդավոր արյունազեղման տենդով Կորեական պատերազմի (1950-1953) ժամանակ: Սկզբում վիրուսը կոչվել է «Հանտաան վիրուս», բայց այս անվանումը հետագայում դարձել է վիրուսների ցեղի՝ օրթոհանտավիրուսի հիմքը։


