Ինչ է հանտավիրուսը, ովքեր են վարակվում և ինչպես է տարածվում
Հանտավիրուսները փոխանցվում են հիմնականում կրծողների միջոցով և կարող են վտանգավոր լինել մարդկանց համար։ Վարակումը սովորաբար տեղի է ունենում վարակված կենդանիների կամ դրանց կենսաբանական հեղուկների հետ շփման արդյունքում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արևելյան Ասիայում և Եվրոպայում ամեն տարի գրանցվում են հազարավոր դեպքեր, իսկ Ամերիկայում հիվանդությունն ավելի հազվադեպ է հանդիպում։
ԱՀԿ-ն հայտնել է նաև, որ մայիսի 2-ին տեղեկություն է ստացվել զբոսանավում ծանր շնչառական հիվանդություն ունեցող ուղևորների մասին։ Մայիսի 6-ի դրությամբ արձանագրվել է 8 դեպք, որոնցից 3-ը մահվան ելքով են ավարտվել։ Հաստատված դեպքերից 5-ը կապված են եղել հանտավիրուսի հետ։
Կազմակերպությունը ներկայում հանրային առողջության ռիսկը գնահատում է որպես ցածր, սակայն շարունակում է հետևել իրավիճակին և համագործակցել համապատասխան կառույցների հետ՝ վիրուսի տարածումը կանխելու համար։
Նշենք Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից այսօր հայտնել են, որ Հայաստանումիրավիճակը վերահսկելի է, և բնակչության համար վտանգ չկա։ Հանտավիրուսի տարածման ռիսկը մեր երկրում ներկայումս գնահատվում է ցածր, իսկ առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական զարգացումներին։
Հիվանդությունը դրսևորվում է տենդով, ստամոքս-աղիքային ախտանիշներով, թոքաբորբի արագ զարգացմամբ, սուր շնչառական դիսթրես համախտանիշով և շոկով։


