Փաշինյանը անակնկալ նվեր է արել նորապսակներին

«Հրապարակ»-ի  տեղեկություններով ՝ օրերս Վանաձորում տեղի է ունեցել Վանաձորի քաղաքապետի ԺՊ Արկադի Փելեշյանի Ակայի որդու Լևոնի ճոխ հարսանիքը։ 500 հոգանոց հանդիսությանը ներկա են եղել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Լոռու մարզի իշխանական ՔՊ-ական «էլիտան»։ Քավորը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայր, Լոռու մարզի Գուգարքի բաժնի նախկին ոստիկանապետ Էրիկ Շարմազանովն է եղել, ով Ակայի հետ մտերիմ է ու վաղուցվանից քավոր-սանիկական կապերի մեջ է։

Պատմում են, որ ներկաները լավ քեֆ են արել, կերել-խմել։ Տոնական սեղաններին ծովամթերքի տեսականու պակաս չի եղել։ Հարսանիքն իրենց կատարումներով ծաղկեցրել են Թաթա Սիմոնյանը, Արկադի Դումիկյանը, Արամ Ասատրյանի թոռը Գրիշոն, ով հրավիրվել է Ակայի կրտսեր որդու ցանկությամբ։ Նրա ծնունդը համընկել է եղբոր հարսանիքին։ Հանդիսությունը վարել է Ռաֆայել Երանոսյանը։ Իսկ հարսանիքի անակնկալը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նվերը նորապսակներին հսկա ծաղկեփունջ ու ժամացույցներ երիտասարդ զույգին։ Հարսնացուն հասարակ ընտանիքից է։

Источник: https://ipress.am/hy/page/%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AC-%D5%B6%D5%BE%D5%A5%D6%80-%D5%A7-%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC-%D5%B6%D5%B8%D6%80%D5%A1%D5%BA%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6?fbclid=IwY2xjawEsACBleHRuA2FlbQIxMQABHf9QiIQ9MRgOV5tYmYwMupObsKfD1V-8-lB5OvtQ6-ni_xcjbLi1NFpGUQ_aem_ClZdx7yphHxnUDB2gR_SZw

854 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն