Մnւնաթով, գnռացող, կռ իվ անող տղամարդ է. Էմմա Մանուկյանը՝ ամուսնու հետ հարաբերությունների մասին

Իմունիտետ հաղորդման հյուրն էր դարձել դերասանուհի Էմմա Մանուկյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր մի քանի հարցերի շուրջ։

StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Դերասանուհին ակտիվ ներգրավվածություն ունի ամենատարբեր հեռուստասերիալներում, խաղում է նաև Դրամատիկական թատրոնում, սակայն գեղարվեստական ֆիլմեր Էմմայի մասնակցությամբ չկան։ Այդ մասին խոսելիս դերասանուհին նշել էր․
Ես կարծում եմ, որ այս բոլոր տարիներին դրա պատճառը եղել է իմ ատամնաշարը։ Ամենամեծ խնդիրը ինձ մոտ դա է եղել։ Հիմա ես բրեկետներով եմ ու շուտով թեք ատամներով չեմ լինելու։

Անդրադառնալով առօրյան և աշխատանքը համատեղելու մասին թեմային, Էմման ասել էր․

Կյանքում շատ բան է իմ կողքով անցնում։ Ես ոչ մի տեղ չեմ գնում, աշխատանքից դուրս, եթե դա գործի բերումով չի, ոչ մի տեղ չեմ գնում։ Ինձ հետաքրքիր չի ոչ շփումները, ոչ հավաքույթները, երեկույթները։ Ինձ բացի իմ մասնագիտությունից ոչ մի ուրիշ զվարճանք չի հետաքրքրում։ Ես չունեմ ոչ մի հոբբի, հետաքրքրություն։ Ամուսնուս հետ այնքան հետաքրքիր է, մենք այնքան նույնն ենք, որ կարիք չկա սենյակից դուրս գալու, ինչ-որ ուրիշ բաներ փնտրելու։ Այն ամենը, ինձ ինչ պետք է իմ սենյակում է, իմ տանն է։

Շփման շատ նեղ շրջանակ ունենք, միայն մեր ընկերների, հարազատների հետ ենք շփվում։ Առհասարակ տղամարդ-դերասանը շատ բարդ երևույթ է։ Իմ բախտը բերել է, որ ինքը այնքան լավ է կարողանում կենցաղում դերասան չլինել, ինքը այդ ամենը տուն չի բերում։ Ինքը տանը նորմալ հայկական մունաթով, գոռացող, կռիվ անող տղամարդ է։ Ինքը, իր գործիքները։ Տանը մի բան փչացավ, մի վարյրկյանում բերում սարքում է, մեքենայի հետ ինչ-որ բաներ անի։ Դերասան և տղամարդ Վիլենը լրիվ տարբեր են։

Ես տանը փորձում եմ լինել ուղղակի կին։ Ինչ-որ մի պահից սկսած ես նմանվել եմ իրեն, ես շատ հարմարվող եմ։ Ինձ շատ դուր է գալիս այն փաստը, որ միջին տարիքում եմ գտնվում, ես իմ տարիքի հետ շատ ներդաշնակ եմ։ Լինում է, որ խանդում եմ, կատաղում եմ, գժվում եմ, ինքը ցույց չի տալիս։ Մասնագիտությունը պետք է կյանքից անջատել, որովհետև եթե դա չես անում դառնում ես հասարակության համար, եթե ոչ հասարակության, ապա գոնե ընտանիքի համար անառողջ մադ ես դառնում։ Տարեցտարի եսակենտրոնության դոզան մեծանում է, հետո քո ընտանիքի համար տհաճ ես դառնում։ Մարդու համար ամենակարևոր աշխատանքը հոգին և միտքը առողջ պահելն է։

1 007 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն