ՀՐԱՏԱՊ
Գետնին ընկած ելակներ,նստելավարձ, կրկնապատկված արժեքով խմորեղեն՝ «Մառուշ»-ում․ օգտատերը ահազանգում է
«Հ1-ի սև ցուցակ ունի». ո՞ր արվեստագետների մուտքն է արգելված Հանրային
Կյանքից հեռացել է թարգմանիչ Գևորգ Կալոշյանը
06 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Գետնին ընկած ելակներ,նստելավարձ, կրկնապատկված արժեքով խմորեղեն՝ «Մառուշ»-ում․ օգտատերը ահազանգում է
07.05.2026
«Հ1-ի սև ցուցակ ունի». ո՞ր արվեստագետների մուտքն է արգելված Հանրային
07.05.2026
Կյանքից հեռացել է թարգմանիչ Գևորգ Կալոշյանը
06.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
ԺամանցԼրահոսՇոու-բիզնես

«Հ1-ի սև ցուցակ ունի». ո՞ր արվեստագետների մուտքն է արգելված Հանրային

07.05.2026 One Min Read
17 0

Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, կոնկրետ մարդկանց մուտքը արգելված է Հանրային, այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։

«Իմ պատմությունը վաղուց է սկսվել: Բայց այստեղ հարցն այնքան իմ հեռանալը չէ, քանի որ աշխատավայր փոխելը լրիվ նորմալ է, հարցն այն է, որ վերջին տասը տարիների ընթացքում ես Հ1-ի սև ցուցակում եմ: Ասեմ` բոլորը չէ, որ հեռանում են: Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, որոնց մուտքը արգելված է Հանրային: Նրանց մասին ոչինչ չեն խոսում, նրանց չեն ներկայացնում: Դա նրանց չգրված օրենքն է: Ես 2020 թվականից հստակ Հ1-ի սև ցուցակում եմ: Պատերազմից հետո դա եղավ: Բայց այդ ամենը Հանրայինի հետ կապ չունի, առհասարակ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ձայն, կշիռ և ինչ-որ կերպ հասարակության շրջանում կարող են կարծիք ձևավորել, Հանրայինի համար անհարմարություն են ստեղծում:

Ինչ վերաբերում է Հ1-ում աշխատանքային գործունեությունս դադարեցնելուն, ապա 2012 թվականից եմ ես հեռացել այնտեղից: Պատճառը` մենք այլևս չունեինք անելիք միմյանց հետ, և ես որոշեցի հեռանալ, հատուկ բան չկար: Ես ցավում եմ իմ այն բոլոր կոլեգաների համար, ովքեր աշխատելով Հանրայինում, ունեն խոսքի սահմանափակ իրավունք և ողջունում եմ իմ այն բոլոր կոլեգաներին, ովքեր հանուն իրենց խոսքի ազատության չեն մնում այնտեղ և նախընտրում են լինել ազատ, խոսել ազատ: Ամեն դեպքում` այնտեղից տարբեր մարդիկ տարբեր պատճառներով են հեռանում»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ վերջերս Հանրային հեռուստատեսությունից հեռացավ մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը. «… Պատճառը աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտներից մեկի՝ Lang Lang-ի, ով Հայաստան էր հրավիրված պետական միջոցներով, ինչպես նաև Սերգեյ Սմբատյանի հետ իմ իրականացրած հարցազրույցն էր…»,- գրել էր նա։

Դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանն էլ հայտարարել էր, որ իրեն հեռացրել են Հանրայինում աշխատանքից, քանի որ հրաժարվել է ծաղրել գուսաններին:

Share Article

Previous Post

Կյանքից հեռացել է թարգմանիչ Գևորգ Կալոշյանը

Next Post

Գետնին ընկած ելակներ,նստելավարձ, կրկնապատկված արժեքով խմորեղեն՝ «Մառուշ»-ում․ օգտատերը ահազանգում է

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am