13։00-18:00-ն ջուր չի լինելու
Վթարային ջրանջատում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մայիսի 6-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 6-ին ժամը 13:00-18:00-ն կդադարեցվի ք.Դիլիջան Իվանովի, Կալինինի փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


