Դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրակ է բացել. կան զոհեր և վիրավորներ
Բրազիլիայի հյուսիս-արևմտյան շրջանում գտնվող դպրոցներից մեկում դասերի ընթացքում աշակերտը կրակ է բացել, ինչի հետևանքով երկու աշխատակցուհի մահացել են, ևս երկուսը՝ վիրավորվել։
Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տարածաշրջանի ռազմական ոստիկանությանը։Ցավոք, ունենք երկու զոհ՝ աշխատակցուհիներ», լրագրողների հետ զրույցում նշել է Ակրի նահանգի ռազմական ոստիկանության հատուկ գործողությունների գումարտակի գնդապետ Ֆելիպե Ռուսոն։
Կրակոցները հնչել են տնօրենի աշխատասենյակ տանող միջանցքում։ Աշակերտին չի հաջողվել ներխուժել դասասենյակներ։
Ոստիկանության տվյալներով՝ կրակ բացածը 13-ամյա դպրոցական է, որը օգտագործել է իր խորթ հոր զենքը։ Նա արդեն ձերբակալվել է։Դեպքի հետևանքով աշակերտներից ոչ ոք ծանր վնասվածքներ չի ստացել, սակայն մեկ աշակերտ վիրավորվել է ոտքից։ Վիրավորների թվում կա նաև մեկ մեծահասակ։
Իրավապահների փոխանցմամբ՝ մի քանի աշակերտներ նախապես տեղեկացված են եղել նախատեսվող հարձակման մասին։ Նրանք արդեն հայտնաբերվել են և կենթարկվեն հարցաքննության՝ հնարավոր հանցակցությունը պարզելու նպատակով։


