Բենզինի գինը Հայաստանում կտրուկ թանկացել է

Այսօր բենզինի և դիզվառելիքի գները Հայաստանում կրկին գնաճ են գրանցել։ Աճը կազմել է 20 դրամ՝ ռեգուլյար և պրեմիում տեսակների, ինչպես նաև դիզվառելիքի համար։

Այս պահին 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի արժեքը կազմում է 490 դրամ, պրեմիումը՝ 530 դրամ, իսկ դիզվառելիքը՝ 520 դրամ։ Այսպիսով, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինը թանկացել է շուրջ 200 դրամով։

 

31 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն