Գերիների հարցը հասնում է Մակրոնին.կարևոր հայտարարություն Երևանում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը News.am-ի հետ զրույցում անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին։
Պարոն նախագահ, Հայաստանի հասարակությունը պահանջում է, որ դուք և միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկեք Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Ո՞րն է ձեր արձագանքը։
Իմ պատասխանը բանակցություններն են։ Կարծում եմ՝ վաղը, երբ հանդիպեմ վարչապետին, նրա հետ կքննարկեմ այդ հարցը։ Իսկ այս այցից անմիջապես հետո կունենամ մեկ այլ քննարկում նախագահ Ալիևի հետ։ Դուք գիտեք, որ մենք միշտ փորձում ենք մեր դերակատարումը ունենալ՝ միջնորդելու և օգնելու հարցում։ Ես հավատում եմ հարգանքին միջազգային իրավունքի նկատմամ և շատ ուրախ եմ, որ վերջին ամիսների ընթացքում լարվածությունը նվազել է, և սկսվել է նոր փուլ։ Կարծում եմ՝ շատ կարևոր է աջակցել խաղաղության և կայունության այս նոր փուլին։ Այնպես որ, մեր դերը հնարավորին ամեն ինչ անելն է՝ իրավիճակը բարելավելու ուղղությամբ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։



No Comment! Be the first one.