4 ընտանիք ժամանել է Եգիպտոս և պարզել, որ ո՛չ հյուրանոց ունեն, ո՛չ հետադարձի ավիատոմս

4 ընտանիք ժամանել է Եգիպտոս և պարզել, որ ո՛չ հյուրանոց ունեն, ո՛չ հետադարձի ավիատոմս․ Lime Travel-ից պարզաբանում են

oragir.news-ը գրում է․
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսօր՝ օգոստոսի 5-ին, գրառում է կատարել և հայտնել, որ 4 ընտանիք խաբեության զոհ են դարձել տուրիստական ընկերության կողմից։

«Նոր զանգ էի ստցել, հերթական խաբված հաճախորդից, ով ժամանել էր Եգիպտոս և պարզել, որ ոչ հյուրանոց ունեն, ոչ հետադարձի ավիատոմսեր… 4 ընտանիք․․․ Ու ամեն տարի նույնը… Ընկերությունը, որը խաբել է՝ Lime Travel-ն է»,- գրել է օգտատերը։

Oragir.News-ը կապ հաստատեց Lime Travel տուրիստական ընկերության տնօրեն Մոնիկա Եղիազարյանի հետ, որը վստահեցրեց, որ առաջացած խնդիրը այժմ լուծվել է․

«Ես և մեր տուրիստականը անմիջական կապի մեջ ենք այդ հաճախորդների հետ։ Չեմ ուզում խնդիրը բարձրաձայնել, քանի որ ցանկացած հաճախորդի հետ էլ կարող է լինել ինչ-որ խնդիր։ Նախ՝ 4 ընտանիք չի եղել այլ՝ 2։

Իրենք ունեցել են և՛ հետադարձի տոմսեր, և՛ հյուրանոց։ Գործընկերոջ պատճառով այնտեղ խնդիր է առաջացել։ Գործընկերը այս պահի դրությամբ խնդիր է առաջացրել հաճախորդների համար անձնական դրդապատճառներով»,- հավելեց տնօրենը։

3 077 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն